Կարծիք

09.07.2016 12:19


Ամեն ինչի համար փող կա, ժողովրդին օգնելու, բանակի անվտանությունը բարձրացնելու համար չկա

Ամեն ինչի համար փող կա, ժողովրդին օգնելու, բանակի անվտանությունը բարձրացնելու համար չկա

Ժողովուրդն աղետի պատճառով մեծ վնասներ է կրել, անելանելի վիճակում է հայտնվել, միակ հույսը երկրի կառավարությունն է, բայց այդ մարմինը, որը պետք է ծառայի ժողովրդի հոգսերը հոգալու համար, փող չունի աղետից վնասներ կրած սեփական ժողովրդին օգնելու համար: Դե գիտեք, թանկ կոնյակների, ծառայողական «թույն» մեքենաներ ունենալու, օդանավերի, անձնական ինքնաթիռներով հարսանիք գնալու համար փող միշտ էլ կա, իսկ այն մարդիկ, ովքեր աղետի պատճառով անտուն են մնացել, հազարավոր վնասներ են կրել, իրավունք չունեն սեփական երկրի Կառավարությունից ոչինչ պահանջել, քանի որ երկրիս իշխանությունը «փող չկա» լացուկոծն արդեն միացրել է:

Հիմա այս մարդիկ ո՞ւմ դիմեն, ի՞նչ անեն, գլուխները ո՞ր քարին տան, որպեսզի իրենց տները վերականգնեն: Թե՞ էլի հույսները պետք է դնեն արտագաղթ մեկնող հարազատների վրա, ինչպես որ միշտ էլ անում են: Բա դուք ո՞ւմ եք պետք, որ գոնե աղետի ժամանակ ժողովրդին ոչնչով չեք օգնում:

Այս ամենը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պտուղներն են. ինչ ցանել է՝ այն էլ հնձում է: Լավ, բանակի, ժողովրդի համար փող չունեք, բա դուք էլ ո՞ւմ համար եք աշխատում, ինչո՞ւ եք այսքան մեզանից հարկեր վերցնում... Բյուջեն դատարկելու, իշխանության մնալու համար եթե մարդկայն ռեսուրսներ եք կորցնում, դե, տարածքների հանձնումը Սերժ Սարգսյանի համար մեկից մեկ է:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը