ԱՄՆ–ի բնակչին ձերբակալել են սոցկայքերում ոստիկաններին սպանելու կոչի համար
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքին բնակիչ, 43–ամյաԲրայան Քովենին ձերբակալել են այն բանի համար, որ նա դիմել է սևամորթ ամերիկացիներին՝ ոստիկաններին և նրանց ընտանիքներին սպանելու կոչով։ «WISN12 News» հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդու դեմ արդեն մեղադրանքներ են հարուցվել։
«Տեղի պաշտոնյաները և հետաքննիչները արհեստավարժության բարձր մակարդակև մեծ զսպվածություն են ցուցադրել՝ խաղաղ կերպով կալանքի տակ առնելով նման սպառնալիքների հեղինակին՝ առանց որևէ միջադեպի»,– մեկնաբանել է կատարվածը քաղաքի ոստիկանապետ Արտ Հոուելը։
Հիշեցնենք՝ սևամորթ ամերիկացու սպանության վերջին դեպքը տեղի է ունեցել Միննեսոթում։ Մահացած Ֆիլանդո Կաստալի ընկերուհին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ ինչպես է տղամարդը արնաքամ լինում և մահանում։ Ընդ որում, տեսագրության մեջ հայտնվել էին նաև ոստիկանի ձեռքերը և ատրճանակը։
ԱՄՆ–ի բնակչին ձերբակալել են սոցկայքերում ոստիկաններին սպանելու կոչի համար
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքին բնակիչ, 43–ամյա Բրայան Քովենին ձերբակալել են այն բանի համար, որ նա դիմել է սևամորթ ամերիկացիներին՝ ոստիկաններին և նրանց ընտանիքներին սպանելու կոչով։ «WISN12 News» հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդու դեմ արդեն մեղադրանքներ են հարուցվել։
«Տեղի պաշտոնյաները և հետաքննիչները արհեստավարժության բարձր մակարդակ և մեծ զսպվածություն են ցուցադրել՝ խաղաղ կերպով կալանքի տակ առնելով նման սպառնալիքների հեղինակին՝ առանց որևէ միջադեպի»,– մեկնաբանել է կատարվածը քաղաքի ոստիկանապետ Արտ Հոուելը։

7or.am