Աշխարհ

09.07.2016 10:00


Չինաստանը մարտավարական զորավարժություններ է անցկացրել վիճելի տարածքներում

Չինաստանը մարտավարական զորավարժություններ է անցկացրել վիճելի տարածքներում

Չինաստանը մարտավարական զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովում գտնվող Հայնան կղզու և Սիշա կղզախմբի մոտակայքում, որոնք վիճելի տարածքներ են հանդիսանում (այսպես կոչված Պարասելյան կղզիներ):

ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցել են Նանհայ նավատորմի նավերը, ինչպես նաև Բեբհայ և Դունհայ նավատորմերի ուժերի մի մասը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ծրագրային զորավարժություններին ներգրավված էին նաև նավերը, ավիացիան, սուզանավերը, ինչպես նաև առափնյա պաշտպանության ուժերը:

Զորավարժությունների հիմքում ընկած էին օդային տարածքի վերահսկողության գործողությունները, ուսումնական ծովային մարտերն ու սուզանավերի դեմ պայքարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը