Կարծիք

08.07.2016 23:20


2017թ.-ին ընդառաջ՝ Բաղրամյան 26-ի հաճախորդների ակտիվացումը կամ մանդատային մարաթոնը

2017թ.-ին ընդառաջ՝ Բաղրամյան 26-ի հաճախորդների ակտիվացումը կամ մանդատային մարաթոնը

Ինչպես յուրաքանչյուր քաղաքական համակարգ, մեր ներքաղաքական համակարգում մինչ խորհրդարանական ընտրությունների սկսվելը իրականացվում են վերաձևափոխումներ, նկատվում են ինկրիմենտալիզմի դրսևորումներ՝ թարմացնում ենք հինը՝ ստեղծելով, իբր, նոր քաղաքական ասելիք ընտրողներին գրավելու համար:

Մինչ օրս մեր քաղաքական ակտորները չեն եկել այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ակտիվ լինել ոչ միայն ընտրությունների նախաշեմին, այլ ընդհանարապես լինել ակտիվ ու նախաձեռնող՝ չտալով զուր խոստումներ:

Մեր պետությունում քանի որ առկա է կիսաընդդիմություն կամ իշխանության քողարկված կամակատարների ահռելի բանակ, ուստի կարող ենք դիտարկել ՝ ընդդիմադիր դաշտը պետք է մաքրել իշխանական կամակատարներից:

Վերջին շրջանում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սկսվել է իրենք իրենց կուսակցություն հռչակած, բայց իրականում գարեջրի շշի շուրջ հավաքված կեղծ ընդիմադիրների մրցավազքը։ Գեղամյանական ոճով ու իրենց տերերին անխնա ծառայող որոշ խմբակներին խորհուրդ կտամ պառլամենտական ընտրություներին ընդառաջ՝ զբաղվել իրենց կուսակցություների գործունեությամբ, այլ ոչ թե քննադատել ժողովրդի կողմից ընկալվող ընդդիմադիր ուժին և փորձել ժողովրդին մոլորության մեջ գցել։

Տեղին քննադատություն անելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր փաստեր և բազմակողմանի տեղեկատվություն: Վերոնշյալ բաղադրիչների բացակայության դեպքում քննադատությունը դառնում է բամբասանք, որով և զբաղվում են մեր «ընդդիմադիր» դաշտի ներկայացուցիչների մի մասը:

Ընդդիմադիր դաշտի ֆունկցիան բամբասելը կամ թյուր տեղեկատվություն տարածելը չէ, ավելի լուրջ ֆունկցիաներ կան՝ ձեր կուսակցության գործունեությանը հետևեք:

Իրական խորհուրդս Ձեզ՝ «Համախմբում» կուսակցությանը քննադատելուց առաջ մտածեք, որ Ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր գիշեր ու զօր ուղիներ են գտնում մեզ միանալու համար:

Եվ վերջապես, ցեխ շպրտելուց առաջ հետ հայացք դարձրեք Արտաշես Գեղամյանին։ Մնացածը՝ հաջորդիվ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը