ԱՎԾ-ն ակամայից վերածվում է Սերժ Սարգսյանի ռեժիմի ամենաուժեղ քննադատներից մեկը
«Մութ ու ցուրտ» տարիները վերադառնու՞մ են: ԱՎԾ-ն կամաց-կամաց ակամայից վերածվում է Սերժ Սարգսյանի ռեժիմի ամենաուժեղ քննադատներից մեկը: Իսկ դրա համար ԱՎԾ-ին շատ բան անել պետք չէ՝ ուղղակի ներկայացնել իրական կամ նույնիսկ փոքր-ինչ մեղմացված վիճակագրությունը: Ամեն անգամ, ԱՎԾ-ի վիճակագրությունը կարդալով, ավելի եմ համոզվում, որ ապրում ենք աղետի գոտում:
Վերջին տվյալներով էլ պարզվում է, որ 30 տոկոսով ավելացել է Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության չափը: Հաստատուն քայլերով Սերժ Սարգսյանի ագահության պատճառով վերածվում ենք Սոմալիի: Արտասահմանյան հսկայական ներդրումներ խոստացող Սերժ Սարգսյանն առավելագույնը, ինչ կարողացել է, մարդասիրական օգնություն բերելն է: Առանց այդ հասարակական տրանսպորտ ունենք չինացիների շնորհիվ, շտապ օգնության մեքենաները նույնպես օգնության շնորհիվ են, հրշեջ մեքենաները:
Վերջում հասնելու ենք նրան, որ բյուջեն էլ է ձևավորվելու մարդասիրական օգնության հաշվին: Դեֆոլտի մասին երբ գրում էի, չէի էլ պատկերացնում, որ նախանշաններն այսքան արագ ի հայտ կգան: Այն, ինչ կայքերից մեկում այսօր կարդացի. Կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեի բալանսի վրա գտնվող կամերային երաժիշտներին ուղարկել չվարձատրվող արձակուրդի: Եվ սա դեռ սկիզբն է: Իշխանությունների կողմից որդեգրված խայտառակ ու անհեռատես հարկաբյուջետային քաղաքականությունը պարզապես կործանում է Հայաստանի տնտեսությունը, և գալիք խորհրդարանական ընտրությունները միայն վատթարացնում են իրավիճակը:
Քաղաքացիների խնդիրների լուծման համար բյուջեում փող երբեք չկա, բայց, չգիտես՝ որտեղից (չնայած, բոլորս էլ լավ գիտենք, թե որտեղից), հարսանիքների, քեֆ-ուրախությունների, անթիվ-անհամար քարոզչական լրատվամիջոցների համար գումար միշտ էլ գտնում են: Իսկ քաղաքացիներին օգնում են շվեյցարացիները, ամերիկացիները, չինացիներն ու Կարմիր խաչը:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից