Լրահոս

21.10.2010 14:10


Ա. Հարությունյան. «Իշխանություններին ստիպելու ենք մի կողմ դնել օրինագիծը»

Ա. Հարությունյան. «Իշխանություններին ստիպելու ենք մի կողմ դնել օրինագիծը»

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամներ Արայիկ Հարությունյանը, Էդգար Առաքելյանն ու Արմեն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշելել են, թե մի շարք պաշտոնյաներ հայտարարել էին, որ օտարալեզու դպրոցների բացման նպատակով «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ չեն կատարվի, այդ խնդիրը կլուծեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով։ Արայիկ Հարությունյանն ասել է, թե կառավարությունը խախտել է իր  խոստումը՝ ԱԺ  ներկայացնելով ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

Նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ իրենք շարունակելու են պայքարել օտարալեզու դպրոցների բացման դեմ։ Իսկ թե ի՞նչ են նրանք  պատրաստվում անել, ապա Արայիկ Հարությունյանի խոսքերով. «Անելու ենք այն, ինչ արել ենք 6 ամիս շարունակ. իշխանություններին ստիպելու ենք մի կողմ դնել օրինագիծը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը