Աշխարհ

08.07.2016 16:10


Թուրքիան՝ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի «ամոթալի ցուցակում»

Թուրքիան՝ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի «ամոթալի ցուցակում»

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առևտրի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը՝ «Cumhuriyet»–ին հղումով, Թուրքիան այս զեկույցում հայտնվելու է «ամոթալի ցուցակում»:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էրդողան Թոփրաքը թեմայի առնչությամբ նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիան վերածել է «մարմնավաճառության և մարդկանց առևտրի կենտրոնի»:

Թոփրաքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարության զեկույցում Թուրքիայի վերաբերյալ, մասնավորպես, հետևյալն է արձանագրվել.

–Մարմնավաճառության, մարդկանց առևտրի և անմարդկային պայմաններում մարդկանց հարկադիր աշխատանքի համար Թուրքիան հանդիսանում է և՛ որպես նպատակակետ, և՛ որպես տարանցիկ երկիր, իսկ որոշ դեպքերում՝ նաև որպես ելակետային երկիր:

–Թուրքական ոստիկանությունը հարկ եղածի պես չի հետևում մարդկանց առևտրին, չի վերահսկում ենթակառույցները: Մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն միջոցառումներ անգամ այս երկրում չեն կատարվում:

–Վերջին մեկ տարում շուրջ 1 միլիոն սիրիացի և 100.000 իրաքցի փախստական է տեղափոխվել Թուրքիա: Հազարավոր փախստական երեխաներ փողոցներում ողորմություն են խնդրում, իսկ մեծահասակները արհեստանոցներում ու դաշտերում հարկադրաբար աշխատում են ստրուկների պես. նրանք անչափ ցածր աշխատավարձով, անմարդկային պայմաններում կատարում են շատ ծանր աշխատանքներ:

–Սիրիացի և այլ օտարազգի կանայք ու աղջիկները իսլամիստական խմբավորումների կազմում վաճառվում են հասարակաց տներին, գումար վաստակելու նպատակով բառերում, դիսկոներում, տներում հարկադրաբար մարմնավաճառությամբ են զբաղվում:

–ԱԶԿ-ի իշխանությունը 2009թ. հետո չի թարմացրել ու զարգացրել մարդկանց առևտրի դեմ պայքարի իր գործողությունների պլանը: Այդ պատճառով էլ մարդկանց շահագործումներն ու առևտուրը ավելի է հեշտանում և տարածվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը