Տնտեսական

08.07.2016 15:55


Կարկուտի հետևանքով ցանքատարածություններ են վնասվել

Կարկուտի հետևանքով ցանքատարածություններ են վնասվել

Հուլիսի 8-ին՝ ժամը 10.02-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ս․թ․ հուլիսի 6-ին՝ ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատկի ցանքատարածություններ:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետևանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի և մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

Այս խորագրի վերջին նյութերը