ԿԲ-ն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության մասին
2016 թ. հունիսի 28-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.0% և 6.0%:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից։
2016 թ. հունիսի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:
Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում, որը կրկին մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ ավելի քան 0.4 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Կաթնամթերք» ապրանքախմբերի ապրանքների ու ձվի գները՝ համապատասխանաբար 7.1%, 0.5% և 11.4%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.54 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1-ական տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների նվազումը: Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում նվազել են հիմնականում «Հագուստ և գործվածք» և «Գեղահարդարման ապրանքներ» ապրանքախմբերի գները, իսկ ծառայություններից՝ «Բնակարանային, կոմունալ» ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 1.7%, 1.3% և 0.8%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.23 տոկոսային կետ): Մայիսի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջին կազմել -2.1%:
2016 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է ակնկալիքները՝ կազմելով 5.5%, որը պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի 8.8%, ծառայությունների ոլորտի 8.6% և գյուղտնտեսության ճյուղի 4.7% աճերով: Միևնույն ժամանակ, ինչպես և սպասվում էր, երկրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա կլինի 1.6 զսպող: Չնայած ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս ցածր տեմպերով, այդուհանդերձ, երկրորդ եռամսյակում դիտվել է համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնում, որի մասին են վկայում առևտրի, վարկավորման և ներմուծման աճերը: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել արտահանման` պահպանվող բարձր աճի շնորհիվ:
Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, մայիսի 18-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2016 թ. մարտի 30-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 0.7 տոկոսային կետով՝կազմելով 7.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 7.8%, իսկ կարճաժամկետ և միջնաժամկետպետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.8 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 9.8% և 13.6%:
ՀՀ արտարժույթի շուկայում մայիսի 18-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. մարտի 30-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.5%-ով`կազմելով 478.0 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 1.7%-ով՝ կազմելով 537.1 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.3%-ով՝ կազմելով 7.3դրամ:
2016 թ. հունվար-մայիսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքներիմիջազգային շուկաներում ձեռք է բերվել գների որոշակի կայունություն:
Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)կողմից ս.թ. հունիսի 2-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.1%-ով (նախորդ տարվա նույնժամանակահատվածի նկատմաtբ ինդեքսը դեռևս նվազող է՝ շուրջ 7.0%-ով): ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտկարմրահատ ցորենի արտահանման գինը երկրորդ եռամսյակում կաճի տ/տ 3.0%-ով (եռ/եռ 9.5% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կաճի տ/տ 17.3%-ով (եռ/եռ 0.2% նվազում):
Ըստ ԿԲ գնահատումների՝ երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող «Brent» տեսակի հում նավթի մեկ բարելիմիջին գնի աճը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 34.3% (տ/տ 26.0% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինըկաճի եռ/եռ 1.0%-ով (տ/տ 22.1% նվազում):
2016 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորվել է 2.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 2.3%-ով:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռքբերված հարաբերական կայունությունը, ընդ որում որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները:
Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: