Աշխարհ

08.07.2016 15:30


Մերկելն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում

Մերկելն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցնր ակնկալում են, որ գագաթաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ։

Նշվում է, որ Մերկելի և Էրդողանի երկկողմ հանդիպումը կամ գոնե կարճատև զրույցը հնարավոր դարձնելու համար բանակցություններ են տարվում. ենթադրյալ հանդիպումն առաջինն է լինելու Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վատթարացումից հետո և կարող է որոշակիորեն մեղմացնել երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը:

Հիշեցնենք, որ այդ հարաբերությունները վատացան հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Էրդողանի առանձնազրույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը