Սև ծովում Թուրքիայի մասնակցությամբ միջազգային զորավարժություններ կանցկացվեն
Հուլիսի 8-17-ը Սև ծովում կանցկացվեն «Breeze-2016» անվամբ միջազգային զորավարժություններ, որոնց կմասնակցի նաև Թուրքիան: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Akşam»–ին հղումով։
Նշվում է, որ զորավարժությունները կհյուրընկալի Բուլղարիան։ Բացի Թուրքիայից՝ զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ-ը, Իտալիան, Լեհաստանը, Ռումինիան, Հունաստանը և ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG-2):
Զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակիցների համագործակցության հնարավորությունները, ծայրահեղ վտանգավոր պայմաններում գործելու ընդունակությունը:
Թուրքիայի ռազմածովային ուժերը զորավարժություններին կմասնակցեն 6 տեսակի նավերով, սուզանավերով ու ռազմական նավակներով:

7or.am