Հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի՝ համբույրի համար ամենահարմարավետ կայարանները
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի մամլո քարտուղար Յուլյա Շավելը պատմել է, որ «Գոստիննիյ դվոր», «Պուշկինյան» և «Ապստամբության հրապարակ» կայարանները հանդիպելու և համբուրվելու համար համարվում են սանկտպետերբուրգցիների ամենասիրելի վայրերը։
«Եթե մետրոպոլիտենը հետազոտություն վարեր, ապա կպարզվեր, որ համբույրների հարցում իրենք են առաջատարը»,– պարզաբանել է Շավելը։
Նրա խոսքերով՝ այն կայարաններում, որտեղ մարդիկ սպասում են միմյանց, որպես կանոն, ավելի շատ են համբուրվում, քան այլ վայրերում։ Ստորգետնյա անցումում նշել են՝ սիրո դրսևորման այս տարբերակը չի հակասում մետրոպոլիտենի կանոններին, և թույլատրելի է, եթե չի անցնում պարկեշտության սահամանը։ Այս մասին հաղորդում է «Радио Балтика»–ն։

7or.am