Աշխարհ

08.07.2016 14:05


«ՆԱՏՕ–ն պետք է դիմակայի այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ԻԼԻՊ–ը, «Բրեքսիթը» և ՌԴ–ն»

«ՆԱՏՕ–ն պետք է դիմակայի այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ԻԼԻՊ–ը, «Բրեքսիթը» և ՌԴ–ն»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ԻԼԻՊ–ը, Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը, և ՌԴ–ն։ Նման կոչ է պարունակվում «Financial Times»–ում հրապարակված ԱՄՆ առաջնորդի հոդվածում։

«Ահաբեկչությունները, կազմակերպված ԻԼԻՊ–ի կամ նրանցից ոգեշնչվածների կողմից, անմեղ մարդկանց կյանքեր են խլել ՆԱՏՕ–ի երկրներում՝ Օռնալդոյից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Ստամբուլ։ Աֆրիկայի, Սիրիայի ու Աֆղանստանի հակամարտությունները ապաստան փնտրող ներգաղթյալների ալիքներ են ուղարկել Եվրոպա։ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան սպառնում է միացյալ, ազատ ու խաղաղ Եվրոպայի մեր տեսլականին։ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու օգտին արված քվեարկությունը եվրոպական ինտեգրման հեռանկարի մասին կարևոր հարցեր է բարձրացնում»,–ասվում է Օբամայի՝ դաշինքի երկրներին ուղղված խոսքում։

Հիշեցնենք՝ Վարշավայում այսօր կմեկնարկի ՆԱՏՕ–ի գագաթաժողովը։ Զուգահեռաբար պայմանավորվածություններ են ձեռք բերվում նաև ՌԴ–ՆԱՏՕ նիստ կազմակերպելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը