Կարծիք

08.07.2016 13:57


Հայաստանում Արցախը հանձնելու մասին PR կոմպանիա է սկսվել

Հայաստանում Արցախը հանձնելու մասին PR կոմպանիա է սկսվել

Հայաստանում Արցախը հանձնելու մասին PR կոմպանիա է սկսվել, ու բացարձակ կարևոր չի, թե այդ գաղափարը ինչ էմոցիաներով է գցվում մամուլ. կարևորն այն է, որ փորձում են այդ մտքին մեզ հարմարեցնել: Կոչ եմ անում մամուլում նման մտքեր այլևս չարտահայտել:

Առանց Արցախի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Ով տեղյակ չի՝ հիշեցնեմ, որ սովետական ժամանակաշրջանում Երևանից Կապան ու Մեղրի տանող ճանապարհի մի հատվածը անցնում էր Ադրբեջանի տարածքով, ու տարածքները հանձնելու համար այն նորից է Ադրբեջանով անցնելու: Արցախը Սյունիքի հարց է, Սյունիքն Իրանի սահման է` համապատասխան աշխարհաքաղաքական հետևանքներով և այլն: Դոմինոյի սկզբունքով` առաջին քարը անվտանգության տարածքներն են:

Պարզ է, որ Արցախի հարցը գոյության խնդիր է, և ոչ ոքի մտքով չպետք է անցնի, որ այն կարող է որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվել: Դա բացառվում է:

Իսկ ով փորձի նման քայլի գնալ՝ պետք է հասկանա, որ դա առաջին հերթին իր անձնական գոյության հարցին է վերածվելու:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը