Աշխարհ

08.07.2016 20:45


«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում Դի Կապրիոյի զուգընկերուհուն դուր չի եկել Լեոյի հետ անկողնային դրվագը

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում Դի Կապրիոյի զուգընկերուհուն դուր չի եկել Լեոյի հետ անկողնային դրվագը

26–ամյա դերասանուհի Մարգո Ռոբբին, ով Լեոնարդո Դի Կապրիոյի հետ նկարահանվել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում, պատմել է Լեոյի հետ անկողնային տեսարանի մասին։ Աստղի խոսքերով՝ նրա համար շատ դժվար է եղել կրքոտ կերպարի մեջ մտնել տասնյակ մարդկանց առջև, որոնք այդ պահին գտնվում էին ստուդիայում։ Լեոյի հետ անկողնային տեսարանում նկարահանվելու մասին տպավորություններով Ռոբբին կիսվել է «People» ամսագրին տված իր հարցազրույցի ընթացքում։

Դերասանուհու խոսքերով՝ դա իր առաջին փորձն էր նման կերպարում։

«Սկզբում ես սարսափելի ձևով ամաչում էի։ Ես ուզում էի, որպեսզի ամեն ինչ արագ ավարտվի։ Մինչ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելը ես խաղացել էի այնպիսի դրվագներում, որտեղ սեքսը նոր էր սկսվում կամ արդեն ավարտվում էր, իսկ այստեղ ես ստիպված էի կրքոտ կերպարի մեջ մտնել սկզբից մինչև վերջ»,– հայտարարել է Ռոբբին։

Աստղը նշել է, որ ոչ մի կերպ չի կարողացել թուլանալ այլ մարդկանց ներկայությամբ։

«Ես լրիվ մերկ էի նկարահանող խմբի տասնյակ ներկայացուցիչների առջև, սակայն եկավ մի պահ, երբ ես հասկացա՝ որքան արագ ամեն ինչ անեմ, այդքան ավելի շուտ կվերջանան իմ տանջանքները»,– հավելել է դերասանուհին։

Ինչևէ, բազմաթիվ կինոքննադատներ բարձր են գնահատել 26–ամյա դերասանուհու աշխատանքը ֆիլմում, և այսօր Ռոբբին համարվում է Հոլիվուդի ամենապահանջված աստղերից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը