Երբվանի՞ց է Արամ Կարապետյանը հանդիսանում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սույն թվականի նոյեմբերի 8-ի թիվ Ա-10/70 գրությամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Ն.Մուրադխանյանին, խնդրելով պաշտոնապես գրավոր տեղեկացնել, թե համաձայն իր ղեկավարած գերատեսչության տվյալների ՀՀ քաղաքացի Արամ Ռաֆիկի Կարապետյանը երբվանից է հանդիսանում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ: 16.11.2009թ. 25/01-58050 թվակիր գրությամբ հիշյալ վարչությունից տեղեկացրին, որ պարոն Կարապետյանի հարցումը գտնվում է ուսումնասիրության փուլում և օրենքով սահմանված ժամկետում պաշտոնական պատասխանը կտրվի: Ս.թ. նոյեմբերի 30-ի թիվ 25/01-60753 գրությամբ պարոն Մուրադխանյանը փաստորեն հայտնել է, որ իրենց մոտ առկա հիմքերով պարոն Կարապետյանը ՀՀ-ում մշտապես բնակվող է հանդիսանում հիմա էլ 2005թ. Մայիսի 18-ից: Եթե փաստենք, որ 2003 թ-ի նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցված Արամ Կարապետյանին հիշյալ վարչությունը տրամադրել էր վերջին 10 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, իսկ 2007 թ-ի խորհրդարանական ընտրություններին նրա որպես թեկնածուի գրանցումը իրականացվել էր վերջին 5 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի առկայության արդյունքում, ապա վստահաբար պետք է հայտարարել, որ իշխանությունները հերթական անգամ փորձ են անում ապօրինի հիմքերով թույլ չտալ Արամ Կարապետյանին մասնակցել նախագահական ընտրություններին, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է թե որ քաղաքական գործչից է իրականում սարսափում գործող իշխանությունը: Համոզված ենք, որ այս անգամ իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվելու և նրանց ջանքերը զուր են:
Ապագա զարգացումների մասին մենք կշարունակենք տեղյակ պահել ԶԼՄ-ին :

«Նոր Ժամանակներ» կուսակցության
մամլո ծառայություն