Մենեջերը, գաճաճները և հազարավոր մարդիկ ավերել են Հեմփթոնի առանձնատունը (լուսանկար)
Հեմփթոնում (նահանգ Նյո Յորք, ԱՄՆ) տեղի ունեցած մեգախնջույքը կարող է դատարանում ավարտվել։ Առանձնատան սեփականատերը, ում տունը վարձակալել էր 31–ամյա մենեջեր Բրեթ Բարնը, միլիոնների արժողությամբ դատական հայց է պատրաստում։
Բնակարանը վարձվել էր՝ տնային կենդանիներին փրկելու համար միջոցներ հավաքելու նպատակով։ Նախատեսվել էր 50 հյուր։ Սակայն հազարավոր մարդիկ շամպայններով զվարճացել են լողավազանի շուրջ և այնտեղ նետել գաճաճներին։ Այս մասին պնդում է առանձնատան սեփականատերը։
Տանտերը բողոքում է լողավազանի շուրջ քանդված բետոնից, կոտրված կահույքից, ցաքուցրիվ արած պահպանակներից և անգամ արվեստի նմուշները գողանալուց։ Այս մասին փոխանցում է «newsru.com»–ը։
Ճիշտ է, որոշ հյուրեր հավաստիացնում են, որ միջոցառման ընթացքում իրոք մոտավորապես 100 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել կենդանիների կարիքները հոգալու համար։ Սակայն այդ նույն մարդիկ ասում են, որ երեկույթից հետո եկել էին մաքրողներ, ովքեր կարգի են բերել տունը։

7or.am