Վլադիմիր Ժիրինովսկին ինչ-որ չափով նման է Սերժ Սարգսյանին
Վլադիմիր Ժիրինովսկին ինչ-որ չափով նման է Սերժ Սարգսյանին: Այն առումով, որ «օրվա կուրսով» ապրող քաղաքական գործիչ է: Դեռ մեկ ամիս առաջ Ստամբուլն արյան ծով դարձնելու և հայերի վրեժը լուծելու մասին կոչեր անող ՌԴ Պետդումայի պատգամավորն այսօր հայտարարում է, թե Թուրքիան ու Ռուսաստանը պետք է միասին լուծեն Ղարաբաղի հարցը, այն էլ այնպես, որ «Ադրբեջանը գոհ մնա»: Սերժ Սարգսյանն էլ էր այդպես. մեկ Գյուլի հետ «ֆուտբոլ էր խաղում», մեկ էլ «հայրենասիրական ոգով տոգորված» ռազմատենչ հայտարարություններ անում, Եվրամիությունով Եվրասիական մտնում, Ղարաբաղ «չվաճառելուց» հասնում մինչև 5 շրջանների հանձնում: Այնքան այդպես խաղաց, մինչև որ Հայաստանն էլ վերածեց ֆուտբոլային գնդակի, որ ով ոնց ուզում՝ խոսում է, ով ոնց կարողանում՝ փորձում է «հարցեր լուծել»:
Իհարկե, բոլորն էլ գիտեն, թե Ժիրինովսկին ով է. նրա խեղկատակություններին բոլորն են սովորել, ու կարծես ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրանց: Սակայն այդ մարդը պետական պաշտոնյա է՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր: Հայաստանն էլ, եթե Սերժ Սարգսյանը ու նրա «թիմակիցները» մոռացել են, անկախ, ինքնիշխան պետություն է, և, որպես այդպիսին, անհանդուրժելի է այլ երկրի պատգամավորի նման հայտարարությունը: Դա պետության վարկանիշի վրա է ազդում, երբ նմանատիպ հայտարարություններն անպատասխան են մնում: Ժիրինովսկին առնվազն ներողություն պետք է խնդրեր Հայաստանից նման արտահայտության համար: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին արձագանքել: Գոնե ԱԳՆ խոսնակի մակարդակով:
Էլի գալիս ենք հին թեմային. Հայաստանն, ի վերջո, ունի՞ հստակ ձևակերպված դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, թե ոչ: Հիմա մեզ համար, այսինքն՝ Սերժ Սարգսյանի ու մնացածի, ընդունելի՞ են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը և Թուրքիայի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում, թե ոչ: Չնայած, Սերժ Սարգսյանը ֆուտբոլասեր ժամանակներում հայտարարել էր, թե Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իհարկե, կարող է, սակայն ո՞ւմ համար դրական:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից