Աշխարհ

08.07.2016 19:09


Որոշ դեղորայքներ կարող են երկարացնել մարդկային կյանքը

Որոշ դեղորայքներ կարող են երկարացնել մարդկային կյանքը

Ո՞վ չէր ցանկանա կանխել օրգանիզմի ծերությունը և ավելի երկար ապրել։ Ընդ որում, բոլորը ցանկանում եմ ոչ թե գոյատևել, այլ ապրել լիարժեք կյանքով։ Անշուշտ, առողջ սնունդը և ակտիվ ապրելակերպը միշտ մնում են երկարակեցության կարևորագույն բաղադրատոմսերից մեկը, սակայն պետք չէ մոռանալ նաև գենետիկ նախահակումի մասին։ Դրա հետ մեկտեղ, համաձայն վերջին հետազոտության արդյունքների, այն կարող է վերաբերել ոչ միայն կյանքը զգալիորեն կրճատող տարբեր տեսակի հիվանդություններին, այլ նաև վերջիններից պաշտպանվելուն։

Տվյալ որոլտի հետազոտությունների ուղղություններից մեկը կապված է որոշակի դեղերի «կողմնակի» ազդեցության ուսումնասիրության հետ, իսկ ավելի ստույգ՝ հենց ինքնին հիվանդության բացակայության պայմաններում դեղերով ծերության գործընթացը դանդաղեցնելու։ Վերջերս դրոզոֆիլ ճանճերի վրա կատարած հետազոտության ընթացքում ցուցադրվել էր, որ նման հատկություն ունի թրամեթինիբը՝ քաղցկեղի դեմ դեղորայքը։

Նման դեղորայքները նախատեսված են ծերունական հիվանդությունները բուժելու համար, մասնավորապես, սրտի հիվանդությունները, վերը նշված քաղցկեղը և Ալցհեյմերի հիվանդությունը։ Դրանցից որոշներն արդեն ցույց են տվել կյանքի տևողության երկարաձգումը լաբորատոր առողջ կենդանիների մոտ։

«Մենք տասնյակ միջոցներ ունենք՝ մկների կյանքը 20%–ով երկարացնելու,–պատմում է Ալաբամա համալսարանի կենսաբան, պրոֆեսոր Սթիվեն Օսթադը,– դա ուղղակի հրաշալի է։ Հաշվի առնելով, թե որքան մեթոդ է արդյունք տալիս կենդանիների վրա՝ ես բացարձակ վստահ եմ, որ դրանցից գոնե մի քանիսն արդյունավետ կլինեն նաև մարդկանց համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը