Անհայտ հիվանդության պատճառով հայտնի թենիսիստուհին նիհարել է 20 կգ–ով
Ուիմբլդոն–2013 մրցաշարի հաղթող, ֆրանսուհի Մարիոն Բարտոլին տառապում է անհայտ հիվանդությամբ։ Կես տարվա ընթացքում 31–ամյա մարմնամարզուհին նիհարել է 20 կգ–ով։ Թենիսիստուհին չգիտի, թե ինչ է իր հետ կատարվում։ Նրա խոսքերով՝ դա կարող է վիրուսի հետևանք լինել, որը նա ձեռք է բերել ինքնաթիռում։ Այս մասին հաղորդում է «Mirror»–ը։
«Ձմռանը ես ստիպված էի առանց ընդմիջումների մոտավորապես 30 ժամ ինքնաթիռներում անցկացնել։ Ես ուղևորվում էի Նյու–Յորքում կայացող նորաձևության ցուցադրությանը, այնուհետև՝ Հնդկաստան, որից հետո էլ ուղևորվել եմ ԱՄՆ։ Այդ ամենից հետո ես ինձ օրեցօր ավելի վատ եմ զգում»,– պատմել է Մարիոն Բարտոլին՝ հավելելով, որ իր օրգանիզմը միայն ուտելիքը չէ, որ չի ընդունում։
«Ես չեմ կարողանում բռնել հեռախոսը առանց ձեռնոցների, տանել չեմ կարողանում էլեկտրականությունը, չեմ կարողանում կրել զարդեր։ Դրանցից մաշկս սկսում է ճաքճքել, որոշակի տեսակի հագուստ չեմ կրում, քանի որ ինձ դրանից լավ չեմ զգում։ Իմ կյանքը մղձավանջի է վերածվել»,– հայտարարել է Բարտոլին։
Նախկին մարմնամարզուհին հայտարարել է, որ բժշկի է դիմելու հուլիսի 10–ից հետո։
Ուիմբլդոն–2013 մրցաշարի ընթացքում հաղթանակ գրանցելուց հետո Մարիոն Բարտոլին եզրափակել է իր կարիերան։ Պրոֆեսիոնալ սպորտից հեռանալու պատճառն այն էր, որ ֆրանսուհուն չի հաջողվել մնալ կորտերում 45 րոպեից ավելի։

7or.am