Լրահոս

11.12.2009 13:15

Տիմոշենկոն, Սահակաշվիլիի փողկապն ու Պուտինի կատակը

Տիմոշենկոն, Սահակաշվիլիի փողկապն ու Պուտինի կատակը

Ուկրաինայի վարչապետ և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Յալթայում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների վեհաժողովից հետո տեղի ունեցած՝ իր  և Վլադիմիր Պուտինի համատեղ ասուլիսի ժամանակ իր ծիծաղը չի վերաբերել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի փողկապի մասին արած Պուտինի հումորին։

-Ուզում եմ ձեզ ասել, որ ես քաղաքական գործչին երբեք երկրի հետ չեմ նույնացնում։ Երկիրը երկիր է։ Իսկ ինչ վերաբերում է մամլո ասուլիսի ժամանակ իմ և Պուտինի խոսակցությանը, ապա, անկեղծ եմ ասում, ես այդ բառերի (Պուտինը՝ Սահակաշվիլու մասին) վրա չեմ ծիծաղել։ Ես, եթե հիշում եք, այլ բան եմ ասել։ Ասել եմ, որ ես՝ որպես կին, երբեմն ցանկություն եմ ունենում ուտել փողկապս, բայց, փառք Աստծո, փողկապ չունեմ,-ասել է Տիմոշենկոն։

Ըստ «Интерфакс»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։