Պարզվել է՝ Թրամփի փեսան բելառուսական պարտիզանների թոռն է
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփիդստեր ամուսինը անսպասելի խոստովանությամբ է հանդես եկել։ «The New York Observer» թերթի հոդվածում Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, պատմել է իր՝ բելառուսական պարտիզանների անմիջական հետնորդ լինելու մասին, ովքեր ծնունդով եղել են Գրոդնենսկի շրջանի Նովոհրուդակ քաղաքից։
Քուշները հոդվածում պատմում է այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում՝ մասնավորապես, 1941թ. դեկտեմբերի 7–ին, երբ նացիստները շրջափակել էին Նովոհրուդակի գետտոն։ Այդ ողբերգալի դեպքերի ընթացքում ավելի քան 5 հազ սպանված հրեաների թվում է եղել նաև Քուշների տատիկի քույրը։
Քուշները վստահ է, որ նախնիների մասին հիշատակը, որը նա փայփայում է, թույլ է տալիս իրեն «տեսնել տարբերությունն իրական վտանգավոր անհանդուրժողականության և պիտակների միջև, որոնք սոսնձվում են քաղաքական միավորներ հավաքելու նպատակով»։
Քուշները նկատի ունի այն փաստը, որ վերջերս Թրամփի քաղաքական հակառակորդները պարբերաբար մեղադրում են նրան հակասեմիթականության մեջ։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։
«Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է,–գրում է Քուշները,– Դոնալդ Թրամփը ոչ հակասեմիթական է, ոչ էլ ռասիստ»։
Դրանում համոզված է ԱՄՆ նախագահի թեկնածուի փեսան, ով այդ մտքին է հանգել սեփական փորձից ելնելով։
Պարզվել է՝ Թրամփի փեսան բելառուսական պարտիզանների թոռն է
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը անսպասելի խոստովանությամբ է հանդես եկել։ «The New York Observer» թերթի հոդվածում Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, պատմել է իր՝ բելառուսական պարտիզանների անմիջական հետնորդ լինելու մասին, ովքեր ծնունդով եղել են Գրոդնենսկի շրջանի Նովոհրուդակ քաղաքից։

7or.am