Մեկնաբանություն

08.07.2016 09:45


Սոցհարցումներն՝ ընդդեմ հրթիռների

Սոցհարցումներն՝ ընդդեմ հրթիռների

Ապրիլյան թեժ մարտերից ու հայկական կողմի տարածքային կորուստներից հետո Սերժ Սարգսանը երեք նախապայման առաջ քաշեց, որպեսզի գնա ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, բայց երեքն էլ չկատարվեցին:

Նախապայմանները չկատարվեցին, սակայն ՀՀԿ ղեկավարը նստեց բանակցային սեղանի շուրջ:

Ալիևը հայտարարում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և Ղարաբաղին կարող է տալ որոշակի ինքնավարության կարգավիճակ:

Սրան ի պատասխան պաշտոնական Երևանը հնչեցնում է տեսակետներ, որոնք, մեծ հաշվով, չեն հերքում Ալիևի ասածները: Վերջինս իր ասածները, պահանջներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար շարունակում է զինվել:

Ալիևը զինվում է, իսկ ահա Սերժ Սարգսյանը սոցհարցումներ է անցկացնում Ղարաբաղում՝ պարզելու համար, թե տարածքները զիջելու ո՞ր տարբերակն է ընդունելի, թե ո՞ր դեպքում ժողովուրդը կընդվզի ու ապստամբություն կանի և այլն:

Ստացվում է, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ Սարգսյանի համար Ղարաբաղի հարցը հետաքրքիր է այնքանով, որքանով առնչվում է իշխանության պահպանմանը կամ դրան սպառնացող վտանգներին: Եզրահանգումներ անելոու համար շատ խելք պետք չէ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը