Լրահոս

11.12.2009 12:27


2009թ. սպորտային հաջող տարի էր

2009թ. սպորտային հաջող տարի էր

«Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանը «7օր»-ի հետ զրույցում ամփոփելով 2009թ.՝ այն անվանել է հաջող սպորտային տարի։

- Շատ հաջող տարի էր։ Որ ժամանակաշրջանի հետ էլ համամետելու լինենք, մենք այս տարի ավելի մեծ բարձրունքների ենք հասել։ Սպորտի ասպարեզում բավական լուրջ հաջողություններ գրանցվեցին։ Առաջին տեղում Նազիկ Ավդալյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր։ Հայաստանը 2001թ.-ից օլիմպիական որևէ մարզաձևում աշպարհի չեմպիոնության ոսկե մեդալ չուներ։ Երկրորդը Լևոն Արոնյանի հաղթանակն էր ընդհանուր «Գրան Պրի»-ներում։ Երրորդը ծանրամարտի ընդհանուր հաջողություններն են, որ սկսվեցին Եվրոպայի և շարունակվեցին աշխարհի առաջնությունում։ Նշվելու արժանի է նաև ըմբշամարտիկների հաջողությունը. աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ունեցանք, փոխչեմպիոն ունեցանք։ Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի արդյունքներ չէին գրանցվել,-ասել է նա։

Ըստ Գևորգ Բուռնուչյանի՝ այս հաղթանակները սպասելի էին, և այն ներդրումները, որ արվել էին սպորտի բնագավառում, տվել են իրենց արդյունքները։ Նա նաև նշել է, որ մենք առանձնապես շատ բացթողումներ չենք ունեցել։

-Բացթողումները հիմնականում անհատների հետ են կապված, օրինակ, ծնարամարտի հավաքականը կարող էր ավելի խոշոր արդյունքներ գրանցել,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը