Կարծիք

07.07.2016 16:25


Ինչքան տնտեսական վիճակը վատթարանում է, այդքան ԶԼՄ-ի թիվն աճում է

Ինչքան տնտեսական վիճակը վատթարանում է, այդքան ԶԼՄ-ի թիվն աճում է

Ինձ թվում է՝ մեկ շնչին բաժին ընկնող ԶԼՄ-ի թվով աշխարհում առաջատար ենք: Ամեն ընտանիքի մի հատ հասնում է, իսկ ընտրություններից առաջ արդեն ամեն զույգի է մի ԶԼՄ բաժին ընկնում:
Որպես կանոն՝ ԶԼՄ-ն հիմնականում ֆինանսավորվում է գործարար շրջանակներից:
Ինչքան տնտեսական վիճակը լավ, այդքան մեծ են հնարավորությունները ԶԼՄ պահելու համար: Տրամաբանությունը հուշում է, որ ԶԼՄ-ի թիվն ուղիղ համեմատական պետք է լիներ երկրի տնտեսական իրողություններին:
Սակայն Հայաստանը պարադոքսների երկիր է. ինչքան տնտեսական վիճակը վատթարանում է, գործարար շրջանակները սնանկանում են, այդքան ԶԼՄ-ի թիվն աճում է:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը