Ստրկատիրոջ և հաճախորդների միությունն՝ ընդդեմ Հայաստանի շահերի
Սերժ Սարգսյանի «գրպանային ԶԼՄ»-ից մեկը զարմանում է՝ ինչպես են «Համախմբման» ներկայացուցիչներն ասում, որ իշխանության մեջ կան ազնիվ, պարկեշտ, կիրթ և գրագետ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչի է վերածել մեր հայրենիքը Սերժ Սարգսյանը, և որ այդ մարդկանց հետ հնարավոր է համագործակցության եզրեր գտնել և երկիրը դուրս բերել այս սարսափելի ճգնաժամից։
Դե, իհարկե, անձամբ Սերժ Սարգսյանի համար ցանկալի կլիներ, որ իշխանական համակարգում բոլորը վարկաբեկված մարդիկ լինեին, ում գլխավոր նպատակը կլիներ միայն հարստանալը։ Նման մարդկանց ավելի հեշտ է շանտաժի ենթարկել. այդպիսի մարդկանց վրա հեշտ է ԶԼՄ քսի տալ և դաշինք կազմել նրանց դեմ։ Սակայն իրականությունն այլ է։ Իշխանական համակարգում կան շատ ազնիվ մարդիկ, ում հետ խոսելիս գիտակցում ես, որ իրենք մեզանից ոչ պակաս լավ են գիտակցում՝ ինչպես այս մի քանի տարվա ընթացքում մեկ անձի և մեկ ընտանիքի շահերից ելնելով ապականվեց Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգը։
Այդ մարդկանց հետ խոսելիս տեսնում ես, որ իրենք նույնպես շատ լավ գիտակցում են, որ բոլոր խնդիրների լուծումը պահանջում է քաղաքական կամք, և այդ կամքի առկայության պարագայում իրենք իրենց գիտելիքները և կարողությունները ներդնելով՝ կարող են մեզ հետ փոխել երկրում տիրող վիճակը։ Սերժ Սարգսյանի ԶԼՄ-ի նմանատիպ կեղտոտ և էժանագին հրապարակումներն ուղղված են նաև նրան, որ երկրում ատելություն սերմանվի «իշխանություն-ընդդիմություն» զույգի միջև։ Բայց այս անգամ այդպես չի լինելու։
Այս անգամ Սերժ Սարգսյան -«գրպանային ԶԼՄ» զույգին չի հաջողվելու երկրում մարդկանց իրար դեմ հանել։ Երկիրը չի բաժանվելու «մերոնք և ձերոնք» սկզբունքով։ Հանրության ճնշող մեծամասնությունը գիտակցում է, որ երկրի խնդիրները պայմանավորված են անձամբ Սերժ Սարգսյանով, նրա գործոնով։
Պայքարը գնալու է այդ գործոնի ազդեցությունը քաղաքական և տնտեսական գործընթացների զարգացման վրա զրոյական մակարդակի հասցնելու շուրջ։ Կրկնում եմ՝ երբ Սերժ Սարգսյանի ազդեցությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա զրոյացվի (այն է՝ նոր իշխանություն ձևավորվի), բոլորն իրենց կյանքում շատ կարճ ժամանակաշրջանում կզգան դրական փոփոխությունները։

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից