Տնտեսական

07.07.2016 14:00


Գ.Բեգլարյան. «Ցանկացած պահի Լարսի անցակետը կարող է կրկին փակվել»

Գ.Բեգլարյան. «Ցանկացած պահի Լարսի անցակետը կարող է կրկին փակվել»

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ Լարսի անցակետը ցերեկային ռեժիմով կաշխատի ամենաշատը 4–5 օր, իսկ դրանից հետո կանցնի քսանչորսժամյա ռեժիմի:

Նրա խոսքով՝ դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ, որ սարերում հինգ տոննա հոսող հող կա:

–Տեղի իշխանությունները մտածում են այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված: Այդ ճանապարհը մեզ համար միշտ վտանգավոր է լինելու, հատկապես անձրևներից հետո: Մեր գործարարներին կոչ եմ անում՝ լաստանավերի հնարավորությունն աչքի առաջ ունենալ, որովհետև ցանկացած պահի Լարսի անցակետը կարող է կրկին փակվել,–ասել է Գ. Բեգլարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը