Կարծիք

07.07.2016 13:10


Այս տեմպերով Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել

Այս տեմպերով Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել

Արտագաղթ, աղքատություն, անգործություն, քաղաքական և տնտեսական մենաշնորհ, արտաքին պարտք... Մեկ բառով ասած՝ երբ իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը: Օր օրի այդ բառերի կողքին ավելանում են երկնիշ, եռանիշ թվեր, և երբ համեմատում ես «Դո Սերժ Սարգսյանի իշխանություն» և «Պոսլե Սերժ Սարգսյանի իշխանություն», հասկանում ես, որ մենք ոչ թե «Դեպի առաջ Հայաստան» ենք գնում, այլ Սերժ Սարգսյանի ստեղծած անդունդի Հայաստանն ենք գլորվում:

Դե տեսեք. միայն պաշտոնական տվյալներով` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 8 տարիներին աղքատության մակարդակը 27,6 տոկոսից աճել է մինչև 30 տոկոս, գործազրկության մակարդակը 16,4-ից հասել է մինչև 18,5 տոկոս, 2008 թ-ից մինչ այսօր Հայաստանից դուրս եկած և չվերադարձած քաղաքացիների պաշտոնական թիվը 297 հազար 700 է, իսկ ահա հունիսի 1-ի դրությամբ՝ մեր պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով: Զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում մոտ 36 մլն դոլարով: Սրանք այն թվերն են, որոնք բացառապես կապված են Սերժ Սարգսյանի անձնական շահերից բխող որոշումների հետ:

Իսկ նա այս տեմպերով ուզում է վերարտադրվել, բայց մենք դրան պատրա՞ստ ենք, թույլ կտա՞նք, որ Սերժ Սարգսյանը գա իշխանության՝ կորցնելով ոչ միայն մարդկային ռեսուրս, այլ նաև տարածքներ, միայն թե Սերժ Սարգսյանը մնա իշխանութան գլխին: Իհարկե, պատրաստ չենք, և իշխանության ներկայացուցիչներն անգամ դրան պատրաստ չեն: Դրա համար մեզ պետք է քաղաքական և հասարակական համախմբում և առաջիկայում ԱԺ ընտրություններին լուրջ տրամադրվածություն՝ Սերժ Սարգսյանին քաղաքական մենաշնորհից և մեզանից ազատելու համար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը