Էդվարդ Նալբանդյան. «Մեր հարաբերություններն Իրանի հետ փոխշահավետ են, և մենք մտադիր ենք դրանք զարգացնել»
Լրագրողների՝ «Հայաստանը միանո՞ւմ է Իրանի դեմ պատժամիջոցներին» հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
-Չենք կարծում, թե ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Է. Նալբանդյանն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Նա հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ ձեռք կբերվեն, լուծումներ կգտնվեն Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով ու բանակցությունների միջոցով։
Անդրադառնալով Հայաստանի և Իրանի հարաբերություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել, որ Իրանի հետ Հայաստանն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, և իրականացրել ու շարունակում է իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես'էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում:
- Մեր հարաբերությունները փոխշահավետ են, և մենք մտադիր ենք դրանք զարգացնել,- ընդգծել է նա։

7or.am