Քաղաքական

07.07.2016 09:59


Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ

Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ

Հուլիսի 6-ի՝ լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը