Մայիսի 17-ին տեղի ունեցած Վիեննայի հանդիպումից հետո օդանավում հրավիրած ասուլիսում, հիշում եք, չէ՞, թե որքան անվրդով խոսեց Սերժ Սարգսյանը կորցրած 800 հեկտար տարածքի մասին, ասելով, որ դա ռազմավարական նշանակություն չունեցող տարածք էր ու չարժեր զոհերի գնով կրկին հետ բերել:
Այն, որ արդեն մոտ 100 զոհ էինք ունեցել, ինչը չորս օրում արտառոց թիվ է՝ դա էլ, հավանաբար, «անկարեւոր» էր, քանի որ այդ թեմային նա չանդրադարձավ օդանավային ասուլիսի ժամանակ:
Մինչ օրս Սերժ Սարգսյանն այդպես էլ չի անդրադարձել 800 հեկտարի ճակատագրին. հե՞տ ենք բերելու, թողնելու ենք ադրբեջանցիների՞ն, թե՞ ինչ-որ այլ տարբերակով է լուծվելու կորցրած տարածքի ճակատագիրը: Ոչինչ չի խոսել այդ թեմայով: Իսկ կուսակից Վահրամ Բաղդասարյանի գնահատականները, թե կորցրած տարածքը «ամայի, անմշակ հող էր»՝ դատելով ամենից, արժանացել է ՀՀԿ ղեկավարի թաքուն խրախուսանքին:
Հիմա՝ ապրիլյան չորսօրյա պատերազմից երեք ամիս անց իշխանական ճամբարից հանկարծ «հողահավաքության» մասին ձայներ են լսվում:
«Յուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է՝ լինի մշակված, թե անմշակ, սակայն այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են Պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում»,- երկու օր առաջ խոսելով կորցրած 800 հեկտարի մասին, ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սուրբ հողակտորի մասին մի փոքր անհասկանալի է ձեւակերպել միտքը («հետ վերադարձնելու ունակության շրջանակներում»?), այնուհանդերձ, նրա խոսքից ենթադրելի է, որ կորցրած հողակտորը մոռացության չեն մատնել: Իբր: «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսի հանգույն:
Բացի Օհանյանից, կորցրածը հետ բերելու մասին պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան պատերազմի վետերան Արթուր Սլեքսանյանը, որը նշել է. «Պատրաստ ենք առաջ գնալու, բայց այս պահին այդ հրամանը չկա: Ես չեմ համարում, որ 800 հա կորցրած է, ով մտածում է, որ կորցրած է, դա միայն իր կարծիքն է, ինձ համար կորցրած հող չկա: Մեր հողերն են, ցանկացած վայրկյանի, երբ հրաման եղավ, հետ կբերենք»:
Շատ լավ: Իսկ ո՞վ է հրաման տվողը: Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյա՞նը: Բայց նա ընդհանրապես մոռացել է այդ մասին, քանի որ 800 հեկտարը ռազմավարական նշանակության տարածք չի համարում: Եթե նա չորսօրյա պատերազմից հետո մինչ օրս դեռ բանակը վերազինելու, արդիական զինատեսակներով ապահովելու ուղղությամբ որեւէ քայլ չի կատարել, ապա հնարավո՞ր է նրանից կորցրած տարածքը վերադարձնելու մասին հրաման ակնկալել: Իհարկե, ո՛չ:
Սերժ Սարգսյանը մոռացել է 800 հա հողակտորի մասին

Կիմա Եղիազարյան