Աշխարհ

06.07.2016 17:25


Ինգուշեթիայից ԻՊ նախկին զինյալը պատմել է ահաբեկչական խմբավորումում ծառայելու մասին

Ինգուշեթիայից ԻՊ  նախկին զինյալը պատմել է ահաբեկչական խմբավորումում ծառայելու մասին

RT–ի թղթակից Մարիա Ֆինոշինային հաջողվել է զրուցել ծնունդով Ինգուշեթիայից մի տղամարդու հետ, ով մեկ տարի առաջ «Իսլամական պետության» կողմից պատերազմել է Սիրիայում և անգամ ահաբեկիչների առաջնորդներից մեկի մոտ ծառայել որպես անվտանգության աշխատակից։ Զրուցակիցը պատմել է RT–ին, թե ինչն է իրեն ստիպել միանալ ԻՊ–ին, և ինչպես է նա հիասթափվել ահաբեկիչների գաղափարախոսությանից։

Մի ամբողջ տարի նա անցկացրել է Սիրիայում, եղել է ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի անվտանգության աշխատակիցը։ Նա պատմել է, թե ինչն է իրեն ստիպել միանալ նրանց.

«Տեսագրություններ էի նայում, որտեղ կանայք բղավում էին՝ «Ո՞ւր եք դուք, մահմեդականնե՛ր, ինչո՞ւ եք թաքնվում։ Ինչպիսի աղետ. բոլորը միանգամից որոշեցին խաղաղասեր դառնալ»։–Մեղքի և խղճահարության զգացում առաջացավ։ Մենք գնացինք զգացմունքներից դրդված, բայց ոչ գիտակցաբար»։

Նրա ճանապարհը դեպի Սիրիա ընթացել է Թուրքիայի միջով։

«Մենք տոմս ունեինք դեպի Ստամբուլ, այնուհետեև մեզ դիմավորեց մի դաղստանցի։ Հետո մենք ավտոբուսներով անցանք սահման, որից հետո էլ ես և շատ ուրիշներ սպասում էինք, թե երբ են մեզ տեղափոխելու զինյալների ուսուցման ճամբար։ 2 ամիս անց ես արդեն ռազմաճակատում է, որտեղ 1 ամիս եմ անցկացրել այլ զինյալների հետ։ Սակայն մեկ ամիս հետո մենք ամեն ինչ հասկացանք և ուզում էինք փախչել»,– խոստովանել է տղամարդը։

Զրուցակիցը պատմել է, որ մի քանի ամսվա ընթացքում նա վաստակել է ահաբեկիչների վստահությունը՝ իր փախուստը կազմակերպելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը