Աշխարհ

06.07.2016 19:11


Ճապոնացիները թույլատրել են առանց հետնամասը ցույց տվող հայելիների մեքենաներ

Ճապոնացիները թույլատրել են առանց հետնամասը ցույց տվող հայելիների մեքենաներ

Ինչպես հայտնում է ավստրալական «Motoring» ամսագիրը, վերջերս ճապոնական օրենսդրությունից անհետացել է երկրում վաճառվող մեքենաները հետնամասը ցույց տվող հայելիով վերազինելու մասին օրենքը։ Ճապոնացիները թույլ են տվել առանց հայելիների երթևեկել միայն այն մեքենաներին, որոնց վրա տեղադրված են երթևեկության հետնամասը տեսագրող տեսախցիկներ։

Ներկայումս պարբերաբար արտադրվում է ընդամենը մեկ ավտոմեքենա, որտեղ տեսախցիկներն ամբողջությամբ փոխարինում են հայելիներին։ Դա «Volkswagen XL1» է, որը դժվար թե Ճապոնիայում երբևէ կվաճառվի։

Ընդ որում, համաձայն ճապոնական աղբյուրների հաղորդագրությունների՝ մեքենա հավաքող 2 մատակարարներ՝ ճապոնական «Ichikoh Industries»–ը և գերմանական «Robert Bosch»–ը, արդեն ունեն պատրաստի տարբերակներ, որոնցից, ցանկության դեպքում, կարող են օգտվել ավտոարտադրողները։ Ընդ որում, առաջին ընկերության արտադրանքն արդեն իսկ պահանջված է ճապոնական կոնցեռններից մեկի կողմից, որն օգոստոսին ներկայացնելու է միջին չափի մեքենա՝ նման հնարավորությունով։

Ճապոնացի փորձագետները կարծում են, որ 7 տարի հետո Ճապոնիայում մեքենաների համարյա մեկ երրորդը հայելիների փոխարեն ունենալու է մոնիտորներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը