Քաղաքական

06.07.2016 13:51


Ստեփան Մարգարյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ժողովրդական շարժում է լինելու»

Ստեփան Մարգարյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ժողովրդական շարժում է լինելու»

Հուլիսի 6–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն անդրադարձել է կուսակցության գործունեությանը։

Նա նշել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ունի բավականին շատ համակիրներ, ովքեր կուսակցական չեն դառնալու, սակայն աշխատում են իրենց հետ, քննարկումների են մասնակցում, իրենց ասելիքները հասցնելու և քաղաքականության վրա ազդելու լծակ ունեն։

Պատահական չէ, որ մենք հայտարարել ենք՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ կուսակցություն է այնքանով, որքանով որ օրենքի պահանջն է։ Մնացած պարագայում այն ավելի շատ ժողովրդական շարժում է լինելու։ Նույնիսկ ընտրություններին մեզ հետ մասնակցելու համար բոլորովին պարտադիր չէ լինել կուսակցության անդամ,–նշել է Ստեփան Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը