Աշխարհ

06.07.2016 13:25


Մոսկվայի բնակչուհու սիրեկանն ընկել է պատշգամբից

Մոսկվայի բնակչուհու սիրեկանն ընկել է պատշգամբից

ՌԴ Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Պերեյասլավի փողոցում, տղամարդն ընկել է տան 4–րդ հարկից և տեղափոխվել վերակենդանացման բաժին։

Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածն ամուսնացած կնոջ հյուրն է եղել։ Երբ ամուսինն անսպասելիորեն վերադարձել է, սիրեկանը վեցրել է իր իրերն ու փորձել թաքնվել պատշգամբում՝ կախվելով ճաղալարից։ Տղամարդու բախտը, սակայն, չի բերել. նա ընկել է 4–րդ հարկից։

Տուժած սիրեկանն այժմ հիվանդանոցում է։ «Комсомольской правда»–ի փոխանցմամբ՝ ոստիկանները ներկայումս հարցաքննում են ամուսիններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը