Արևմուտքը հակառուսական պատժամիջոցների պատճառով ավելի քան 60 մլրդ դոլար է կորցրել
Եկամուտը, որը չեն ստացել հակառուսական պատժամիջոցներին հավանություն տվող Արևմուտքի երկրները, 60,2 մլրդ դոլար է կազմել։ Այս մասին հայտնում է RNS–ը՝ միջազգային տնտեսության ոլորտում ֆրանսիական հետազոտական կենտրոնին հղումով (CEPII)։
Նշվում է, որ կորստի մեծ մասը (82%) կապված է ոչ թե ՌԴ առևտրային էմբարգոյի հետ, այլ անմիջապես Արևմուտքի սահմանափակումների։
ԵՄ–ից ներդրումները 2 տարվա ընթացքում կրճատվել են 64 մլրդ դոլարով։ Այսպես, գերմանացի մատակարարներն ամսական մոտ 830 մլն դոլար են կորցնում, Ուկրաինան՝ 450 մլն դոլար, Լեհաստանը, Նիդեռլանդները, Ֆրանսիան և Ճապոնիան՝ 200–ական։
Նախորդ շաբաթ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ ստորագրեց ռուսական առևտրային էմբարգոյի երկարացման մասին, որը մտցվել էր ի պատասխան ՌԴ դեմ սահմանած պատժամիջոցների։

7or.am