Լրահոս

21.10.2010 13:58


Յագլանդը քաղբանտարկյալների հետ չի հանդիպել

Յագլանդը քաղբանտարկյալների հետ չի հանդիպել

Քիչ առաջ ավարտվեց հոկտեմբերի 19-21-ը Երևանում անցկացվող ԵԽ «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը, որի ավարտին ԵԽ գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդը հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Պատասխանելով քաղբանտարկյալների, ինչպես նաև մարտի 1-ի դեպքերի բացահայտման վերաբերյալ հարցերին՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, թե քաղբանտարկյալներ չպետք է լինեն, և իրենք մեծ ուշադրություն են դարձնում ու մշտապես հետևում են այդ խնդիրներին ու վեր են հանում դրանք։

Նա նշել է, որ չի կարելի մարդկանց բանտարկել պարզապես քաղաքական դրդապատճառներով, քանի որ դա հակասում է Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրին։

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների հետ հանդիպելուն, ինչի խնդրանքով ԵԽ գլխավոր քարտուղարին դիմել էին մի շարք կազմակերպություններ, Յագլանդն ասել է.

-Հանդիպում մարդկանց հետ, որոնց մասին նշեցիք, չեմ լսել նման բան, երևի օրակարգս այդպես է ձևավորվել՝ չեմ տեղեկացել։ Բայց մեզ համար կարևոր խնդիր է դա, սակայն չենք կարող ուղղակիորեն միջամտել ներքին խնդիրներին։ Դա պետք է լուծվի Ձեր ազգային հաստատությունների շրջանակներում, քանի որ եթե ԵԽ-ն իր վրա վերցնի նման առանցքային պարտականություններ, շատ դժվար ուղու վրա կկանգնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը