Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գովաբանել է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեինին ահաբեկիչներին ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը։
«Սադդամ Հուսեինը վատ տղա էր, ճի՞շտ է։ Իսկապես վատ տղա։ Գիտե՞ք՝ ինչ էր նա անում։ Սպանում էր ահաբեկիչներին և դա շատ վարպետորեն էր կատարում։ Նրանց իրավունքներ չէին տալիս, նրանց հետ չէին խոսում։ Նրանք ահաբեկիչներ էին, և նրանց վերջը եկել էր»,–հայտարարել է Թրամփը միջոցառումներից մեկի ժամանակ։
Նախորդ աշնանն էլ միլիարդատերը հայտարարել էր՝ աշխարհը «100%»–ով ավելի լավը կլիներ, եթե Իրաքի նախագահ Սադդամ Հուսեինը և Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆին իշխանության լինեին։
Թրամփը գովաբանել է Սադդամ Հուսեինին

7or.am