Դեկտեմբերի 11-ին Վանաձորի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում' «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 13 ԼԼ 303 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Ա. Հակոբյանը և ուղեւոր, 1973 թ. ծնված Վ. Սաքանյանը տեղում զոհվել են, իսկ մյուս ուղեւորը' ՌԴ Կորոլյով քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Ս. Սարգսյանը, տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Ավտոպատահարին զոհ