Ղարաբաղում Հայաստանի իշխանությունները սոցհարցում են անցկացնում: Ուզում են պարզել, թե ժողովուրդն ինչ կանի, եթե պաշտոնական Երևանը գնա փոխզիջումների, ավելի ճիշտ՝ միակողմանի զիջումների:
Սոցհարցման բնույթն ու շեշտադրումները հուշում են, որ Սերժ Սարգսյանը փորձում է հասկանալ, թե ինչ կլինի իր իշխանության հետ այն դեպքում, երբ ինքը գնա հակամարտության կարգավորման կազանյան տարբերակով: Տարբերակ, որը տխրահռչակ փուլայինն է հիշեցնում, և որին համաձայնություն է տվել ՀՀԿ ղեկավարը:
Նկատենք, որ նմանատիպ սոցհարցումը վերջին ութ տարիների ընթացքում վարվող ներքին ու արտաքին քաղաքականության հայելային արտացոլանքն է. պետական շինարարությունը ձախողելուց հետո բնական է, որ պետք է Ղարաբաղը հանձնելու թեմայով սոցհարցում անցկացնես:
«Ֆուտբոլային» դիվանագիտությամբ Սարգսյանն աճուրդի հանեց Հայոց ցեղասպանության հարցը՝ փորձելով պահել իշխանությունը: Ստացվեց: Հիմա հերթը հասել է Ղարաբաղին: Կստացվի՞: Մեզանից է կախված:
Այն, որ Սարգսյանը համաձայնել է միակողմանի զիջումների, խոստովանել է «Բլումբերգին» տված հարցազրույցում: Այլ հարց է, թե կկարողանա՞ արդյոք նա այդ զիջումներն իրականացնել: Սոցհարցման միջոցով հենց սա է ուզում իր համար ճշտել ՀՀԿ ղեկավարը: Ուզում է հասկանալ, թե որքանով ինքը ներքին դիմադրության կհանդիպի, եթե չկարողանա դիմադրել Ալիևի ճնշումներին:
Այս սոցհարցման միակ դրական կողմն այն է, որ Սարգսյանը հանրությանը ցույց է տալիս, թե ումից է վախենում և ինչից է վախենում: Նա իր քարոզչամեքենայով տարածում է, որ մեր ժողովուրդը ոչինչ չի կարող որոշել, և որ ամեն ինչ դրսում է որոշվում, բայց «տակից» փորձում է ճշտել «չորոշող» ժողովրդի կարծիքը՝ դրանով իսկ խոստովանելով, որ ամեն ինչ ներսում է որոշվում, և ժողովուրդն է որոշում:
Բ26-ը դիմում է սոցհարցման օգնությանը

Պետրոս Ալեքսանյան