Սերժ Սարգսյանն այն, ինչ պետք է ինքն իրեն և իր թիմին ասի, չգիտես ինչու ժողովրդին է ասում:
«Կրկին շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ապրենք և աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան»:
Սահմանադրության օրվա առիթով այսպես է ավարտում նա իր շնորհավորական ուղերձը:
Ինքն ու իր թիմը երբե՛ք չեն ապրել ու աշխատել Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան:
Երկրում տիրող խայտառակ իրավիճակը լավագույնս է բացահայտում այդ իրողությունը։
Իշխանության, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի համար չկա՛, գոյություն չունի՛ Մայր օրենքի «տառ ու ոգի»: Սահմանադրության փոխարեն նա կիրառել է սեփական «տառերը» /խաղի կանոնները/: Դե, իսկ զգացականի մասով հույսը դրել է 80-ականների զենքով կռվող, բահով մարտնչող մեր զինվորների ոգու վրա:
Այնպես, որ իր ու իշխանության մասով ուղերձի վերջաբանը լիովին կեղծիք է:
Չի՛ կարելի «սիրելի հայրենակիցներին» մաղթել մի բան, ինչը բացահայտորեն անտեսում և արհամարհում է ուղերձի հեղինակը:
Սակայն, մինչ ուղերձի վերջաբանը, ՀՀԿ ղեկավարը ինքնագոհ համոզմունք է հայտնում՝ նշելով, թե.
«Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները: Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ՝ որպես հասարակություն, դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ»:
Այսինքն՝ սահմանադրական «բարեփոխումները» նախաձեռնել էր և այն կեղծիքներով անցկացրեց միայն այն բանի համար, որպեսզի մեկ անգամ ևս հաստատվեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացման փաստը:
Պարտադիր էր փոխե՞լ Սահմանադրությունը, որպեսզի ևս մեկ անգամ հաստատվեր...
Սեփական վերարտադրությունն ապահովելու նպատակով գործող Սահմանադրությունը տակնուվրա է արել և հիմա ասում է, թե բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին... հաստատվածը:
Հանրաքվեից 7 ամիս է անցել և արդեն Սարգսյանը համոզված է, որ Սահմանադրության նոր տարբերակը մեր հասարակությանը դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ:
Մենք այդպիսին կարող էինք լինել մինչև հանրաքվեն, եթե Սահմանադրության երաշխավոր Սարգսյանը կիրառեր Հիմնական օրենքը: Չի՛ կիրառել և չի էլ կիրառելու:
Ապացույցները բազմաթիվ են, կարող եք հարցնել ցանկացած շարքային քաղաքացու, որն իրեն անպաշտպան և իրավազուրկ է համարում:
Այնպես, որ ժողովուրդը կենացներից կուշտ է և ոչ էլ հավատում է, թե կառավարման համակարգի փոփոխությամբ երկրում ինչ-որ բան է փոխվելու:
Երկրում իրական փոփոխություններ կլինեն միայն գործող իշխանության չգոյության պայմաններում, ավելի ստույգ՝ ՀՀԿ ղեկավարին կառավարման համակարգից հեռացնելու պարագայում:
Իրական փոփոխությունների բանաձևը

Կիմա Եղիազարյան