Աշխարհ

05.07.2016 17:45


ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները հաղթական ելույթ են ունեցել Մոնտե–Կառլոյում (տեսանյութ)

ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները հաղթական ելույթ են ունեցել Մոնտե–Կառլոյում (տեսանյութ)

ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները վերջապես հաղթական ելույթ են ունեցել, սակայն ոչ թե մարզադաշտում, այլ գիշերային ակումբում։ Համացանցում են հայտնվել Մոնտե–Կառլոյի երեկույթի կադրերը, որին մասնակցել են Պավել Մամաևը և Ալեքսանդր Կոկորինը, որոնք նարգիլե են ծխում և շամպայն պատվիրում՝ բենգալյան կրակներով։

Ընդ որում, «Armand de Brignac» շամպայնի շիշը մոտ 500 եվրո արժե։ Նման 500 շիշ են պատվիրել ֆուտբոլիստները և հյուրասիրել բոլոր ցանկացողներին՝ նման հաճույքների համար վճարելով 250 հազ եվրո։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ հայրենասեր ֆուտբոլիստները զբոսնել են ՌԴ հիմնի նվագակցությամբ։

Աղբյուրը նկատում է՝ Եվրո–2016–ի խաղերին ոչ Կոկորինը և ոչ էլ Մամաևը որևէ գնդակ չեն խփել, սակայն հավաքականի՝ առաջնությունից դուրս գալուց անմիջապես հետո անձնական ինքնաթիռով մեկնել են Նիցցա։ Ամենայն հավանականությամբ, Լազուրե ափին նրանք տոնել են հոգնեցուցիչ մրցումների ավարտը և վերադարձը ուրախ ու շքեղ կյանքին։

Կատարվածն արդեն մեկնաբանել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստների պահվածքը հաշվի կառնվի նոր հավաքականի ձևավորման ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը