Աշխարհ

05.07.2016 14:30


Օգոստոսին ակնկալվում է Ռոուհանիի այցը Բաքու

Օգոստոսին ակնկալվում է Ռոուհանիի այցը Բաքու

Օգոստոսին ակնկալվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Բաքու: РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Երեքշաբթի Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը մահմեդական տոնի՝ Ռամադանի առթիվ հեռախոսազրույց են ունեցել։ Ալիևը հայտարարել է, որ օգոստոսին Իրանի նախագահի այցն Ադրբեջան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահները տարվա երկրորդ կեսի սկզբին կհանդիպեն Բաքվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը