«Նոր Սահմանադրությամբ ոչ մի փոփոխություն չի լինի, եթե կտրուկ իշխանական փոփոխություններ չլինեն»
Սահմանադրությունը սովորական իրավական ակտ չէ. բացի նրանից, որ այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, դոմինանտ օրենք է. իր մեջ պարունակվող յուրաքանչյուր դրույթ պետք է լինի հասարակական համաձայնության արդյունք: Այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա կարծում է, որ Սահմանադրությունը երբևէ չի համաձայնեցվել հասարակության հետ, այդ իսկ պատճառով չի կարելի համարել, որ ՀՀ քաղաքացին Սահմանադրության կրողն է: Նոր Սահմանադրության ստեղծման միակ նպատակն էլ իշխանության վերարտադրվելն ապահովելն էր:
«Սահմանադրությունը դարձել է ընդամենը գործիք իշխող վերնախավի համար՝ վերարտադրվելու կամ իր քաղաքականությունը ապահովելու համար: Հետևաբար, որևէ խոսք նրա մասին, որ մարդը կարող է իրեն զգալ սահմանադրության կրող կամ սահմանադրության ինչ որ մի մասնիկ, չի կարող լինել»,-նշեց Աթանեսյանը:
Իրավաբանը նկատում է, որ Սահմանադրությունն ընդամենը փաստաթուղթ է, և ավելի կարևոր է այն հարցը՝ կոչվո՞ւմ է այն կյանքի, թե ոչ: Այդ իմաստով մենք «Սահմանադրութուն չունենք ու երբեք էլ չենք ունեցել»:
«Ի դեպ, ասեմ, որ սովետական Սահմանադրությունը միգուցե ավելի ժողովրդավար էր, քան ինչ որ հիմա ունենք: Այսինքն` դրանք խոսքեր են, դեկլարատիվ բնույթ կրող, կյանքում չիրականացող բաներ են: Հետևաբար, անունը ինչ էլ դնեն՝ էությունը նույնն է: Մեզ մոտ չի եղել նախագահական, մեզ մոտ չի եղել կիսանախագահական հանրապետություն, մեզ մոտ չի եղել նաև խորհրդարանական: Մենք այլ վիճակով ենք ապրում: Ասել՝ դա լավ է թե վատ, այլ հարց է»:
Նրա կարծիքով այսօրվա վիճակի համար մեղավորը իշխանությունը չէ. մեղավոր ենք մենք բոլորս: Ստեղծված իրավիճակում Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ նոր Սահմանադրությամբ չի կարող որևէ փոփոխություն լինել:
«Ոչ մի փոփոխություն չի լինի, եթե կտրուկ իշխանական փոփոխություններ չլինեն. կապրենք՝ ոնց որ ապրում էինք՝ տեսնելով լավը և վատը, ինչպես միշտ»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝ «Zham.am»