Քաղաքական

05.07.2016 13:03


ԵԱՀԿ ԽՎ հռչակագրում անդրադարձ կա նաև ԼՂ հակամարտությանը

ԵԱՀԿ ԽՎ հռչակագրում անդրադարձ կա նաև ԼՂ հակամարտությանը

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում անցկացված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ:

ԵԱՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հռչակագրում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Դրանում ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնում ԼՂ–ում իրավիճակի լարման առնչությամբ և կոչ անում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը` ներդնելու լուրջ ջանքեր` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված և համակողմանի լուծման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը