ՀՀ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 7-9-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Համապատասխան որոշման մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և այլք:
Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: