Ճապոնիայում շոգի պատճառով 1 շաբաթվա ընթացքում մոտ 3 հազ մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայում շոգի պատճառով 1 շաբաթվա ընթացքում ջերմային հարված սատցած առնվազն 2847 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել են Երկրի գլխավոր հրշեջ վարչությունից։ Գերատեսչության տվյալներով՝ հունիսի կեսերի համեմատ՝ շոգից տուժածների թիվն ավելացել է երեք անգամ։
Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի կենտրոնական որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է 38 աստիճանի։ Ճապոնիայի օդերևութաբանական կենտրոնն այս տարի տարերային շոգ ամառ է կանխատեսում. ամռան ամենաշոգ հատվածը կլինի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին։

7or.am