Եգիպտական դատարանը երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին ահաբեկիչ է ճանաչել
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ահաբեկիչ է ճանաչվել։ Համապատասխան որոշումն ընդունել է Կահիրեի քրեական դատարանը։
Ահաբեկչական ցանկ է ներառվել նաև 35 բարձրաստիճան պաշտոնյա «Մահմեդական եղբայրներ» կրոնա-քաղաքական կազմակերպությունից, այդ թվում՝ վերջինի գերագույն առաջնորդ Մուհամմեդ Բադիան։
«Вести.ru»-ն հիշեցնում է՝ Մուրսին հեռացվել է իշխանությունից և կալանքի տակ առնվել 2013 թ․ հուլիսին՝ ժողովրդական ցույցերի արդյունքում։ Դատարանը Մուրսիին մեղավոր է ճանաչել Քաթարի օգտին լրտեսություն անելու մեջ, մահապատժի դատապարտել 2011 թ․ հեղափոխության օրերին Վադի ան Նաթրուն բանտից փախուստ կազմակերպելու համար, լրտեսության մեկ այլ գործով էլ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել։

7or.am