Աշխարհ

05.07.2016 10:25


NYT. Օբաման կոչ կանի ՆԱՏՕ–ին ուժեղացնել ռազմական համագործակցությունը ԵՄ հետ

NYT. Օբաման կոչ կանի ՆԱՏՕ–ին ուժեղացնել ռազմական համագործակցությունը ԵՄ հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հուլիսի 8–ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովում դաշինքի իր գործընկերներին կոչ անել ավելի սերտ համագործակցել Եվրամիության հետ ռազմական ոլորտում։ Այս մասին գրում է «The New York Times»–ը՝ նախագահի վարչակազմում իր աղբյուրին հղումով։

Պաշտոնյաներից մեկը նկատել է՝ նման համագործակցությունն արդեն վաղուց ԱՄՆ նպատակն է, բայց Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ն լքելն այն ավելի հրատապ է դարձնում։ Նշվում է, որ ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն կարող են համագործակցել կիբերհարձակումների դիմակայության ոլորտում, զորավարժությունների կոորդինացման և Միջերկրական ծովի կենտրոնական մասում պարեկություն անելու հարցերով։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը հավանություն էր տվել 1000–ական մարդուց բաղկացած 4 գումարտակի տեղակայմանը Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում։ Վարշավայում դաշինքի առաջնորդները պետք է հաստատեն իրենց որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը