Կարծիք

04.07.2016 16:34


Եթե երկիրն արդյունավետ չես կառավարում, հեռացի՛ր

Եթե երկիրն արդյունավետ չես կառավարում, հեռացի՛ր

Հարց՝ ինչու՞ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իր զբաղեցրած պաշտոնից:

Շատ պարզ պատասխան՝ նա չի կարողանում արդյունավետ կառավարել երկիրը: Միգուցե իր համար (չնայած, ինչ «միգուցե». հաստատ) նա կարողանում է արդյունավետ կառավարել և մանրից կառուցել գերմոնոպոլիզացված տնտեսական և քաղաքական համակարգ: Բայց երկիրն այդ ամենից ոչինչ չի շահում, դեռ մի բան էլ վնաս է կրում՝ արտագաղթը շարունակվում է մեծ չափերով, տարածքներ ենք կորցնում, ներդրումներ երկրում չեն գրանցվում, սրընթաց աճում է աղքատությունը:

Հետևություն՝ եթե երկիրն արդյունավետ չես կառավարում, հեռացի՛ր: Դրանում ամոթալի ոչինչ չկա:

Բայց կհեռանա՞ արդյոք իր կամքով: Իհարկե, ոչ:

Ի՞նչ անենք: Այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունենա:

Ինչպե՞ս անենք դա: Միավորենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր ցանկանում են ազատվել Սերժ Սարգսյանի իշխանությունից: Միայնակ ոչ ոք չի կարող լուծել այս հարցը, իսկ միասնական մենք կարող ենք լուծել այդ հարցը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը